Ժամկետայինին կաշառքով տարկետում տալու դեպք է բացահայտվել19 փետրվարի 2020 - 15:52 AMT PanARMENIAN.Net - 2019-ի ձմեռային զորակոչի ընթացքում կաշառքի դիմաց ժամկետային զինծառայությունից տարկետում տալու հերթական դեպքն է բացահայտվել, տեղեկացնում են Ազգային անվտանգության ծառայությունից։ Ըստ ձեռք բերված տվյալների՝ «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ վիրաբույժը 2019-ի դեկտեմբերին պարտավորվել է ծանոթ պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել զորակոչային տարիքի հասած երիտասարդին պարտադիր զինծառայությունից 3 տարով տարկետում տալու գործընթացը, որի համար վերջինիս մորից միջնորդավորված պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ $10,000: Գումարը նա փոխանցել է իրավասու պաշտոնյայի, որն էլ կարգավորել է զորակոչիկի տարկետման հարցը։ Կաշառք ստանալուն օժանդակող վիրաբույժը բերման է ենթարկվել, կաշառք տվող անձը և միջնորդն անհերքելի ապացույցների առկայության պարագայում խոստովանական ցուցմունք են տվել։ Առերևույթ հանցագործության դեպքերովԱԱԾ քննչական դեպարտամենտում քրգործ է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կաշառք ստանալուն օժանդակողը ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ կաշառք ստանալու հնարավոր այլ հանցադեպերը, կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված անձանց շրջանակը բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ․ 44–օրյայի ժամանակ սլովակյան լիցենզիայով Իսրայել տեղափոխված զենքը գնել է Ադրբեջանը՝ ԵՄ էմբարգոյով ուղիղ առաքումներն արգելված էին Բաքվում խոստովանել են, որ արդեն կարող են ուղիղ գործակցել Սլովակիայի հետ՝ Իսրայելի տարածքից չօգտվելով ԱԺ–ում Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ ներկայացուցիչների հետ ազգային փոքրամասնություններին առնչվող հարցեր են քննարկել Ռուստամ Բաքոյանն ընդգծել է միջազգային կառույցների հետ ակտիվ համագործակցությունը Կոստանյան․ ՀՀ–ն պատրաստ է խորացնել գործակցությունն ինչպես ՆԱՏՕ–ի, այնպես էլ առանձին անդամ երկրների հետ Նա ՆԱՏՕ-ի գործընկերներին ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը և մարտահրավերները Վարչապետը մեկնել է ՌԴ. Կհանդիպի Պուտինի հետ Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը |