Փաշինյան․ Զինծառայության հեղինակությունը որոշակիորեն զիջում է բանակի հեղինակությանը22 փետրվարի 2020 - 16:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարևորելով ՀՀ և Արցախի ԶՈւ մարտունակությունը և բարոյահոգեբանական մթնոլորտը, նշել է, որ զինծառայության հեղինակությունը որոշակիորեն զիջում է բանակի հեղինակությանը։ Այդ մասին վարչապետը խոսել է Ստեփանակերտում ՀՀ և Արցախի ԱԽ համատեղ նիստին, որին մասնակցում է նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ «Կա դիսոնանս բանակի հեղինակության և ծառայության հեղինակության միջև: ՀՀ-ում և Արցախում բանակը բացարձակ և անառարկելի հեղինակություն է: Այսինքն, բանակի հետ կապված ոչ Հայաստանում, ոչ Արցախում չի կարող լինել որևէ քննարկում և որևէ թեմա, որովհետև Հայաստանում և Արցախում, ընդհանրապես հայ ժողովրդի համար բանակը բացարձակ, անքննելի արժեք է։ Բայց, ցավոք, բանակում ծառայության հեղինակությունն այնուամենայնիվ որոշակիորեն զիջում է բանակի հեղինակությանը և մեր գործնական խնդիրն է բանակում ծառայության հեղինակությունը հավասարեցնել բանակինին։ Այսօր մենք իհարկե կքննարկենք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք»,- ասել է վարչապետը։ : Վարչապետը հավելել է, որ ՀՀ կառավարությունը վերջին շրջանում, մասնավորապես` 2019-ին, հսկայական միջոցներ է ձեռնարկել և հատկացրել բանակում էական փոփոխություններին` սկսած սպառազինության ձեռքբերումից, վերջացրած սպայական, շարքային կազմերի սոցիալական երաշխիքներով, այնպես էլ դրամական բավարարումների չափով։ «Բոլորիս ակնկալիքն այն է, որ բանակում նաև կարգապահությունը, բարոյահոգեբանական մթնոլորտը և հարաբերությունները բերվեն բոլորովին նոր մակարդակի վրա և ես համարում եմ, որ այդ խնդիրն իրապես լուծելի է»,-ասել է Փաշինյանը։ 2020-ին բանակում տարբեր հանգամանքներում զինծառայողների մահվան 13 դեպք է գրանցվել, այդ թվում՝ ՊԲ շարքերում: ՀՀ նախագահի հրամանագրերով ԶՈւ բարձրաստիճան զինվորականներ են պաշտոնանկ արվել՝ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը և ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանը: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |