Իտալիայում ՀՀ դեսպանությունը հորդորում է հայերին չայցելել Լոմբարդիա և Վենետո24 փետրվարի 2020 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Իտալիայում ՀՀ դեսպանությունը հորդորում է այդ երկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին խուսափել կարանտինային գոտում գտնվող Լոմբարդիա և Վենետո նահանգներ այցելությունից: Այդ մասին ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում: Հունվարի 14-ից Ryanair բյուջետային ավիաընկերությունը չվերթներ է մեկնարկել Երևանից դեպի Հռոմ ու Միլան: «Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսով (Covid-19) վարակվածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ ՀՀ դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին խուսափել կարանտինային գոտում գտնվող Լոմբարդիայի Codogno, Castiglione d’Adda, Casalpusterlengo, Fombio, Maleo, Somaglia, Bertonico, Terranova dei Passerini, Castelgerundo e San Fiorano և Վենետոյի Vo’ Euganeo համայնքներ այցելությունից և առհասարակ հյուսիսային շրջաններում մարդաշատ վայրերում գտնվելուց»,- ասվում է գրառման մեջ։ Ըստ կառույցի՝ այս պահին Իտալիայում 219 վարակված կա, որոնց գերակշիռ մասը Լոմբարդիա նահանգում են։ Կա 5 զոհ։ Հյուսիսային նահանգներում փակվել են ուս.հաստատությունները, հանրային օբյեկտները, անժամկետ հետաձգվել են մշակութային և սպորտային միջոցառումները: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի ուշադրության կենտրոնում է Իտալիայում նոր կորոնավիրուսի տարածումը, Երևանը քննարկում է հնարավոր հակաքայլերը: «Մենք գնահատում ենք՝ ինչ անհրաժեշտ քայլեր է պետք ձեռնարկել, որպեսզի նախ պաշտպանենք մեր բնակչությանը, ինչպես նաև պայքարենք համաճարակի տարածման դեմ և հաղթահարենք այն միասին: Սա է մեր աշխատանքի տրամաբանությունը»,- ասել էր նախարարը՝ նշելով, որ ժամանակն այս պարագայում շատ մեծ նշանակություն ունի: Ուշագրավ Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան Ամենաընթերցվողը բաժնում | Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ Գաբրիելյանը և Միքանաձեն կրթական ոլորտում գործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել Փաստաթուղթն ինստիտուցիոնալ հենքի վրա կդնի երկու հանձնաժողովների գործունեությունը Միկոյան-Գալշոյան խաչմերուկում երթևեկությունը կփոփոխվի Փոփոխությունը կկատարվի փորձնական տարբերակով Ֆրանսիայի դեսպանն Ակադեմքաղաքի տարածքում էր․ Առաջնային է համարել հանրակացարանները, տրանսպորտը Այցելուների թվում էր նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին |