Էրդողան. ԼՂ հիմնահարցը նաև Թուրքիայի խնդիրն է

Էրդողան. ԼՂ հիմնահարցը նաև Թուրքիայի խնդիրն է

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նաև Թուրքիայի խնդիրն է, փոխանցում է Moscow-Baku.ru-ն:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մեզ համար այնպիսի հարց է, ինչպիսին և Ադրբեջանի: Մեր ցանկությունն է հասնել այնպիսի կարգավորման, որը կերաշխավորի Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Իլհամ Ալիևն էլ ասել է, թե Ադրբեջանի իշխանությունը և ժողովուրդը մշտապես սատարում են Թուրքիային ու հավելել՝ իրենց միությունը հավերժ է:

Էրդողանը մեկօրյա այցով Բաքվում էր՝ մասնակցելու թուրք-ադրբեջանական ռազմավարական գործակցության բարձր մակարդակով խորհրդի 8-րդ նիստին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---