Նախագիծ. Մինչև 3 ամսով վարկ տրամադրելիս պետք է հաշվի առնվեն հաճախորդի եկամուտները

Նախագիծ. Մինչև 3 ամսով վարկ տրամադրելիս պետք է հաշվի առնվեն հաճախորդի եկամուտները

PanARMENIAN.Net - Վարկային կազմակերպություններն ու բանկերը մինչև 200,000 դրամ և 3 ամիս տևողությամբ վարկեր տրամադրելիս պետք է հաշվի առնեն հաճախորդի եկամուտները։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը և Արտակ Մանուկյանը սպառողական վարկերին առնչվող օրենսդրական փոփոխությունների փաթեթ են մշակել՝ կաճաժամկետ վարկերի բացասական ազդեցության դեմ:

Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Կենտրոնական բանկի հետ նախնական պայմանավորվածությամբ, հաճախորդի բոլոր վարկերի գծով մարման բեռը պետք է կազմի ընդհանուր եկամուտների 50%-ից ոչ ավելի ն։

Նշվում է, որ վարկային կազմակերպություններն ու բանկերը իրավունք չունեն արտաքին գովազդ իրականացնել։ Գովազդը միայն կարող է տեղադրվել հենց մասնաճյուղերի տարածքում` դրսից չդիտարկվող հատվածներում։ Հակառակ դեպքում սահմանված է վարչական տուգանք:

Կենտրոնական բանկը սահմանում է վարկեր տրամադրող մասնաճյուղին ներկայացվող պահանջները և վարկերի տրամադրումը պետք է իրականացվի միայն գրանցված մասնաճյուղերում:

Մարդկանց հնարավոր մանիպուլյացիաներից պաշտպանելու համար առաջակվում է, որ վարկային պայմանագրեր կնքելիս հաճախորդը ձեռագիր լրացնի այն գումարի չափը, որը պետք է վերադաձնի պայմանագրի ավարտին։

ՀՀ-ում վարկային կազմակերպություններն ու բանկերն առաջարկում են վարկերի տրամադրում նաև միայն անձնագրով կամ օնլայն: Վարկ ստանալու գործընթացի հեշտացման հետ զուգահեռ՝ երկրում որոշ քաղաքացիների համար դժվարանում է նաև վարկային պարտավորությունների կատարումը:

 Ուշագրավ
Սիմոնյանի խոսքով՝ մի շարք ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերը կզրոյացվեն
ՌԴ-ում սահմանափակումների ռեժիմը չի ազդելու ՀՀ-ի վրա
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն ուսումնասիրում է ալկոգելի շուկան՝ խախտումների մասին ահազանգերի հիմքով
Փաշինյանն ասել է, որ կորոնավիրուսից հետո ավելի ուժեղացած դուրս կգան այն երկրները, որոնք կհասցնեն ռազմավարական բնույթի որոշումներ կայացնել