Ջալալ Հարությունյանը ցուցումներ է տվել ՊԲ սպայակազմին![]() 29 փետրվարի 2020 - 13:45 AMT PanARMENIAN.Net - ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը խորհրդակցության ժամանակ սպայակազմին ցուցումներ ու հանձնարարականներ է տվել։ Փետրվարի 29-ին հրավիրված խորհրդակցության ընթացքում քննարկվել են համաբանակային նշանակության ընթացիկ ու առաջիկա անելիքները։ Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, տարբեր ոլորտներ ներկայացնող զինվորական պաշտոնյաներ: Գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն Արցախի պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատար է նշանակվել՝ ազատվելով Արցախի ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից։ Ջալալ Հարությունյանն Արցախի ՊԲ գեներալ-մայոր է, Արցախյան ազատամարտի մասնակից։ Ավարտել է Սանկտ Պետերբուրգի ռազմական ակադեմիան: 2016-ի հունիսի 14-ին Բակո Սահակյանի հրամանագրով Հարությունյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար: 2019-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով պաշտպանության բանակի շտաբի պետ Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |