Բենզալցակայանների 60%-ում խախտումներ են եղել․ Պատիժները կարող են խստացվել 5 մարտի 2020 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը բենզալցակայանների 60%-ում խախտումներ է հայտնաբերել՝ դրանք արձանագրվել են ստուգված 29 բենզալցակայանից 16-ի դեպքում: Այդ մասին Կառավարության նիստում ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Արձագանքելով այդ փաստին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ասել է, որ երբ մարդն ուզում է 5 լ բենզին գնել, պետությունը պետք է երաշխավորի, որ բենզալցակայանում նրան հենց այդքան բենզին կտան, ոչ թե, օրինակ, 4.9 լիտր: «Այդ նպատակով են շուկայի վերահսկողության տեսչական մարմնին տրվել հանձնարարականներ»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է բացառել այնպիսի իրավիճակ, երբ բենզալցակայանի համար ավելի ձեռնտու է տուգանվելը, քան օրինական աշխատելը: Մարտի 4-ին Աղաջանյանի մոտ աշխատանքային քննարկում էր եղել, որում ներկայացվել էին նաև օրենսդրական փոփոխություններից հետո բենզալցակայաններում և գազալցակայաններում առանց տնտեսավարողներին նախապես ծանուցման չափագիտական կանոնների և նորմերի նկատմամբ իրականացված ստուգումների արդյունքները։ Նշվել էր, որ ըստ ռիսկայնության աստիճանի՝ 2020-ին ևս, ինչպես նախորդ տարի, առավել թիրախային են համարվում ավտոմոբիլային բենզինի և դիզվառելիքի, ԱԳԼՃԿ-ների, հեղուկ ածխաջրածնային գազի վճառքի ստուգումները: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |