Փաշինյան-Միշել հանդիպումը կորոնավիրուսի պատճառով առանց ձեռքսեղմման է սկսվել![]() 9 մարտի 2020 - 15:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Բրյուսելում է։ Բելգիայում տարածվող կորոնավիրուսի պատճառով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումը սկսվել է առանց ձեռքսեղմման, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Կառավարության ղելավարը: Վարչապետն ու Եվրոպական խորհրդի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հետագա քայլերը։ Հայաստանի կառավարության ղեկավարը հանդիպումներ կունենա նաև Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի և Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկի հետ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |