Բաթոյան. 2020-ից բռնության ենթարկվածները պետաջակցությամբ նոր ծառայություններ կստանան

Բաթոյան. 2020-ից բռնության ենթարկվածները պետաջակցությամբ նոր ծառայություններ կստանան

PanARMENIAN.Net - 2020-ից առաջին անգամ բռնության ենթարկված անձանց պետական աջակցությամբ նոր ծառայություններ են տրամադրվելու՝ բոլոր մարզերում աջակցության կենտրոններ և ապաստարաններ են գործելու։ Այդ մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտարարել է Սեռական բռնության դեպքերի միջգերատեսչական արձագանքի ներդրմանն ուղղված աշխատանքային հանդիպման ժամանակ:

Նա հավելել է, որ այդ ծառայությունները բավարար չեն, և նախարարությունը նպատակ ունի դրանք ավելի ընդլայնելու, տեղեկացնում է Aysor.am-ը:

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերը մեծ մասամբ ուղղված են բռնության ենթարկված անձանց աջակցության տրամադրմանն ու պաշտպանությանը, բայց մենք նաև շատ կարևորում ենք կանխարգելիչ աշխատանքները։ Կարևոր է առկա կարծրատիպային մոտեցումների հաղթահարումը, որովհետև, շատ դեպքերում, աջակցություն ստանալու համար դիմելը ևս կարծրատիպ և խոչընդոտ է»,- ասել է նախարարը:

Նա հավելել է, որ նախարարությունը պետք է աշխատի, որպեսզի ավելի հասանելի ու մատչելի դարձնի աջակցության տրամադրման մեթոդներն այն մարդկանց համար, որոնք ունեն դրանց կարիքը:

Հանդիպումը նախաձեռնել էր «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն՝ ոլորտային այլ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Մարտի 5-ին կենցաղային վեճի արդյունքում 28-ամյա երիտասարդը ծեծի էր ենթարկել 43-ամյա ընկերուհուն և նրա 13 տարեկան դստերը։ Կինը մահացել էր, երեխան բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել էր Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, ապա՝ Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Կնոջն ու նրա դստերը ծեծի ենթարկած տղամարդը ձերբակալվել էր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---