Ավինյան. ՀՀ ժամանող բոլոր ուղևորները հասցեական քարտեր պետք է լրացնեն

Ավինյան. ՀՀ ժամանող բոլոր ուղևորները հասցեական քարտեր պետք է լրացնեն

PanARMENIAN.Net - «Զվարթնոց» օդանավակայան ժամանող բոլոր ուղևորները պետք է լրացնեն հասցեական քարտեր, որտեղ ներառվելու է վերջին 14 օրվա ընթացքում նրանց այցելած երկրների մասին տեղեկատվություն, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նա նշել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում ծանոթացել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար իրականացվող միջոցառումներին՝ հավելելով, որ ուղևորները հասցեական քարտեր լրացնելու են՝ անկախ նրանից՝ եկել են կորոնավիրուսի համար ռիսկային համարվող երկրից, թե՝ ոչ:

«Անդրադարձ է կատարվել ռիսկային երկրներից ժամանող ուղևորների հետ տարվող աշխատանքներին, ջերմաչափման ու այլ կանխարգելիչ բժշկական միջոցառումներին, հասցեական քարտերի լրացմանը»,- նշել է փոխվարչապետը:

Ավինյանը նաև ներկա է եղել ավիաթռիչքներից մեկով ժամանող ուղևորների ստուգման գործընթացին:

Մարտի 10-ին ՀՀ ԱԳՆ-ն կոչ էր արել ՀՀ քաղաքացիներին խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ ՀՀ։ Կորոնավիրուսի պատճառով Ryanair բյուջետային ավիաընկերությունը մարտի 13-ից ապրիլի 8-ը դադարեցրել էր դեպի Իտալիա և այդ երկրից չվերթները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---