ԲԴԽ. Խուսափեք դատական նիստերին մասնակցելուց

ԲԴԽ. Խուսափեք դատական նիստերին մասնակցելուց

PanARMENIAN.Net - Բարձրագույն դատական խորհուրդն առաջարկում է բոլոր դատարաններին և դատավորներին իրենց գործառույթները հնարավորինս իրականացնել օրենքով սահմանված գրավոր ընթացակարգերով:

ԲԴԽ-ն հորդորել է դատավարության ներկա լինել ցանկացողներին զերծ մնալ դատական նիստերին ներկայանալուց՝ բացառությամբ ԶԼՄ ներկայացուցիչներից:

Խորհուրդը նաև կոչ է արել դատավարության կողմերին բավարարվել դատական նիստերին իրենց ներկայացուցիչների մասնակցությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ ներկայությունը պարտադիր է:

Դատական կարգադրիչներին հանձնարարված է բացառել դատարաններում մարդկանց կուտակումները, ապահովել աշխատակիցների որոշ մասի հեռահար աշխատանքն իրականացնելու հնարավորությունը, ՀՀ բոլոր դատարաններն ապահովել առողջապահական նորմերով նախատեսված հակավարակիչ նյութերով և վերահսկել դրանց կիրառումը:

Մարտի 16-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված 30 քաղաքացի կա: Կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտը արդեն բուժվել է:Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ՀՀ-ում ևս կքննարկվի արտակարգ դրություն մտցնելու հարցը:

Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---