Վրաստանի օմբուդսմենի գրասենյակում հայերենով և ադրբեջաներենով խորհրդատվություն կտան![]() 23 մարտի 2020 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան Մառնեուլիում և Բոլնիսիում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ Օմբուդսմենի գրասենյակում գործում է թեժ գիծ և քաղաքացիները կարող են խորհրդատվություն ստանալ ինչպես վրացերեն, այնպես էլ հայերեն և ադրբեջաներեն լեզուներով, տեղեկացնում է Aliq.ge-ն։ «Օգնության անհրաժեշտության դեպքում, որևէ հարցով, 24 ժամվա ընթացքում կարող եք կապվել Վրաստանի մարդու իրավունքների գրասենյակի թեժ գծի միջոցով` 1481 հեռախոսահամարով:Դրա հետ մեկտեղ, ադրբեջանական լեզվով խորհրդակցության համար զանգահարեք մեր աշխատակցին` Մուրադ Գուսեինովին` 591 70 10 73 հեռախոսահամարով, իսկ հայերեն լեզվով խորհրդակցության համար` Անդրանիկ Բաղդասարյանին` 595 80 78 44 հեռախոսահամարով»,-ասվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վրաստանի Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում կարանտինի խիստ միջոցներ են ձեռնարկվում։ Վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ ելքն ու մուտքն այդ շրջաններ արգելվում է, քանի որ այնտեղ կորոնավիրուսի ներքին տարածում է սկսվում։Մառնեուլի և Բոլնիսի շրջան ռազմատեխնիկա է մտնում։ Վրաստանի Մառնեուլի շրջանը սահմանակից է Հայաստանին,որտեղ ապրում է մինչև 160 հազար մարդ։ Շրջանն առավելապես ադրբեջանաբնակ է, բայց այնտեղ նաև հայեր են ապրում։ Մարտի 22-ի պաշտոնական տեղեկատվության համաձայն, Վրաստանում կորոնավիրուսով վարակված է 54 մարդ, այդ թվում առողջացած են համարվում արդեն 3-ը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |