Առաջարկ. Երկարաձգել ՀՀ ներմուծվող ցեմենտի համար 14,000 դրամ պետտուրքի ժամկետը

Առաջարկ. Երկարաձգել ՀՀ ներմուծվող ցեմենտի համար 14,000 դրամ պետտուրքի ժամկետը

PanARMENIAN.Net - Կառավարությունն առաջարկում է երկարաձգել ՀՀ ներմուծվող ցեմենտի համար սահմանված 14,000 դրամ պետական տուրքի ժամկետը, որի համար սահմանված էր ապրիլի 1-ը։

Պետտուրքի և հարակից օրենսդրական փաթեթներում փոփոխություն կատարելու հարցը քննարկվում է ԱԺ-ում։ Նախագիծը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը։

Ժամկետն առաջարկվում է երկարացնել մինչև դեկտեմբերի 31-ը:

Ավանեսյանը հայտարարել է, որ 2019-ի հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանկահատվածում Իրանից ներմուծվող ցեմենտի ծավալները նվազել են։

2018-ի մեկ ամսվա ընթացքում ներմուծվում էր 19.2 հազար տ, 2019 թվականի հուլիս դեկտեմբերի ընթացքում մեկ ամսվա ընթացում՝ 16.8 հազար տ։

«Առաջարկում ենք, որ այս պաշտպանական միջոցի (սահմանված տուրք) ժամկետը երկարաձգվի մինչև դեկտեմբերի 31-ը։ Պաշտպանիչ միջոցը կիրառվել է, քանի որ վերջին շրջանում Իրանում ռիալի փոխարժեքն անկում է ապրել, իրանական տնտեսությունը վերջին շրջանում անկում է ապրել, իսկ ցեմենտի արտադրության ծավալները չեն նվազել՝ ուստի գները նվազել են»,- ասել է նա։

Փոխնախարարը նշել է նաև, որ հայկական ցեմենտի արտադրության ծավալը որոշակի անկում է ապրել, սակայն գործող 2 խոշոր ընկերությունից մեկը ծավալների աճ է գրանցել։

ՀՀ պետական տուրքի մասին օրենքում 2019 թվականի հունիսի 3-ին կատարված փոփոխության, 14,000 դրամ տուրքը սահմանվում էր մինչև 2020 թվականի ապրիլի մեկը։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---