Օրինագիծ. Աշխատող ծնողներին արտոնություններ կտրվեն, հեռավար աշխատողները կվճարվեն24 մարտի 2020 - 13:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նոր նախագիծ է մշակել, որը հնարավորություն կտա արտակարգ իրավիճակի պայմաններում հստակեցնել` որ դեպքում կարող է աշխատողը վճարվել, որ դեպքում՝ ոչ, հայտնել է նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը: Սարգսյանը հիշեցրել է, որ ըստ գործող օրենքի՝ ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ գործատուն իրավունք ունի աշխատողին տեղափոխել այլ աշխատանքի, որը համապատասխանում է իր մասանգիտությանը: Սակայն, եթե այդ հնարավորությունը չկա, գործատուն փոխանցում է պարապուրդի համար՝ միջին ժամային աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան սահմանված նվազագույն չափով: Միաժամանակ, օրենսդրությամբ սահմանաված է, որ անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում գործատուն չի վճարում պարապուրդի համար: Սարգսյանի խոսքով, քանի որ աշխատանքային օրենսգրքի երկու հոդվածի միջև տարընկալում կա, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դրանցից խուսափելու համար նոր նախագիծ է մշակել: Նախագծով սահմանվում է նաև հեռավար աշխատանքը և նշվում, որ նման դեպքում վարձատրությունը ևս պետք է պահպանվի, եթե աշխատանքային ժամերը պահպանվում են: Սարգսյանի խոսքով՝ չնայած ներկայիս օրենսգիրքը հնարավորություն է տալիս մեկ անհարգելի բացակայության համար ազատել աշխատողին, ստեղծված իրավիճակում գործատուն չի կարող անել դա. հնարավոր են մի շարք պատճառներ, որոնցից ելնելով օբյեկտիվորեն աշխատողը չի կարող ներկայանալ աշխատանքի: Մասնավորապես, նոր նախագծով առաջարկվում է նաև արտակարգ դրության ժամանակ երեխաներ ունեցող աշխատողների բացակայությունները կամ ուշացումները չհամարել անհարգելի: Ուսումնական կամ հանրակրթական արձակուրդի պատճառով ուշ ներկայացող կամ չներկայացող աշխատողը, եթե ուշացումը մինչև երկու ժամ է, կարող է վարձատրվել անփոփոխ, սակայն, եթե ուշացումն ավելի է, մինչև 14 տարեկան երեխա խնամող ծնողը կվարձատրվի փաստացի աշխատած ժամերի համար: Սարգսյանը նշել է, որ քննարկումներ են տարվում հստակ տարանջատելու համար՝ որ դեպքերում է աշխատավարձը վճարելու գործատուն, և որ դեպքերում չի վճարելու՝ անհաղթահարելի ուժի ազդեցության պատճառով: Նոր օրինագծով կարգավորվում են նաև այն իրավիճակները, երբ գործատուն կարող է աշխատողին աշխատանքով ապահովել, բայց աշխատողը չի կարող ներկայանալ: Տվյալ դեպքում նախատեսվում է, որ եթե աշխատողը չի ներկայացել կամ ներկայացել է ուշացումով, վճարվում է ըստ աշխատաժամանակի՝ փաստացի կատարած աշխատանքով: Եթե աշխատողը չի կարող աշխատանքը կատարել հեռավար ռեժիմով և չի կարող այցելել աշխատավայր, ապա կարող է օգտվել չօգտագործված ամենամյա արձակուրդից՝ ըստ իր ցանկության: Նոր օրինագծի կարգավորումները կտարածվեն նաև օրավարձով աշխատողների վրա: Նախարարության կողմից ներկայացված նախագիծը կառավարությունը դեռ չի հաստատել, հնարավոր են նոր փոփոխություններ: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 24-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 235 հաստատված դեպք կա, երկու հոգի առողջացել է: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից http://www.panarmenian.net/arm/news/278874/ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |