Արցախցիներին հորդորում են զերծ մնալ ՀՀ այցերից25 մարտի 2020 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Արցախում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը հորդորել է քաղաքացիներին առաջիկա օրերին (նվազագույնը՝ 7 օր) զերծ մնալ ՀՀ մեկնելուց: Նշվում է, որ կարելի է ՀՀ մեկնել բացառապես խիստ անհրաժեշության դեպքում: Դա պայմանավորված է ՀՀ ամբողջ տարածքում մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակմամբ և անձանց՝ իրենց բնակության վայրերում պարտադիր ինքնամեկուսացմամբ։ ՀՀ պարետի որոշմամբ՝ մարտի 25-ից ՀՀ-ում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը և սահմանվում պարտադիր ինքնամեկուսացում իրենց գտնվելու կամ բանկության վայրում։ Քաղաքացիները կարող են տնից դուրս գալ միայն կենսական անհրաժեշտության դեպքում՝ այցելելով դեղատներ, շուկաներ, խանութներ, կատարելու համար ֆիզիկական վարժություններ, նրանք կարող են նաև մասնակցել հոգեհանգստի արարողությունների և այցելել խնամքի կարիք ունեցողի՝ բացառիկ դեպքերում: Յուրաքանչյուր անգամ տնից դուրս գալիս քաղաքացիները պետք է լրացնեն պարետի կողմից սահմանված հատուկ ձևաթուղթն ու իրենց մոտ անձը հաստատող փաստաթուղթ ունենան: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |