Արցախ մուտքը ժամանակավոր կարգելվի՝ որոշ բացառություններով

Արցախ մուտքը ժամանակավոր կարգելվի՝ որոշ բացառություններով

PanARMENIAN.Net - ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ կորոնավիրուսային համավարակի կանխարգելման նպատակով՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության ու տարածքային ստորաբաժանումների Արցախ տանող ճանապարհներին (Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհ, Տեղ և Սյունիք գյուղերից դեպի Արցախ սահմանային հատված) նշանակվելու են կայուն պահակետեր՝ ժամանակավորապես արգելելով բոլոր անձանց մուտքն Արցախ:

Բացառություն կարվի Արցախում հաշվառում ունեցող անձանց, բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների՝ այդ թվում բեռնատարների համար՝ անկախ բեռնվածությունից, իսկ մարդատար մեքենաներին՝ պարտադիր բեռնված լինելու պարագայում, և Արցախում կայանալիք ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող անձանց ու լրագրողների համար՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում։

Հայաստանում մարտի 26-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 290-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 25-ով: Մեկ քաղաքացի մահացել է։ Ապաքինվել է 18 անձ, փաստացի բուժվում է 271-ը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---