Արցախում կատարվել են հակահամաճարակաբանական միջոցառումներ![]() 28 մարտի 2020 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Արցախում նոր կորոնովիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կատարվել են հակահամաճարակաբանական միջոցառումներ։ Բոլոր դպրոցներում և մանկապարտեզներում կատարվել են ախտահանման աշխատանքներ, և քիմիական և մանրէաբանական հետազոտմամբ ստուգվել է ջրի որակը։ Ստեփանակերտում և բոլոր շրջաններում ստուգվել է ընդհանուր ջրի որակի համապատասխանելիությունը սանիտարական նորմերին և պահանջներին։ Բոլոր դպրոցական և նախադպրոցական, բժշկական հաստատություններում, հյուրանոցներում, առևտրի և գեղեցկության սրահներում կատարվել են սանիտարական-լուսավորչական աշխատանքներ։ ԱՀ առողջապահության նախարարության կողմից հատկացված՝ կորոնավիրուսի կանխարգելման վերաբերյալ թվով 300 հատ պաստառները տրամադրվել են Հանրապետությունում գործող ատամնաբուժարաններին, հյուրանոցներին, խոշոր դեղատներին, գեղեցկության սրահներին, խանութներին և մի շարք տնտեսվարող սուբյեկտների: ԱՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրվել ու «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն»-ի միջոցներով ձեռք են բերվել արտահագուստներ, ախտահանիչ նյութեր և բաժանվել բոլոր շրջանների համաճարակաբանության և հիգիենայի բաժիններին։ Բոլոր շրջանների մասնակցությամբ կազմակերպվել է սեմինար, իսկ լաբորատոր աշխատողները ծանոթացել են COVID-19 վարակով կասկածելի հիվանդների ճիշտ նմուշառմանը։ Հանրապետությունում գործող մի շարք պետական և մասնավոր օբյեկտներում կազմակերպվել են թրեյնինգներ՝ ախտահանման աշխատանքների ճիշտ անցկացման վերաբերյալ։ Պարբերաբար կատարվում են համայցեր ԱՀ տարածքում գտնվող բոլոր օբյեկտներ։Մարտակերտի և Քաշաթաղի «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն»-ի մասնագետների կողմից կազմակերպվում է «Խարխափուտ» և «Աղավնո» բժշկասանիտարական հսկիչ կետերի հերթապահություն։ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի» համաճարակաբանները մասնակցել են ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կազմակերպած սեմինար-պարապմունքին։ Մարտի 28-ի առավոտվա դրությամբ Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |