Մխիթար Հայրապետյանը` Կաոիլիի մասին․ Կորցրինք Հայաստանին ու հայ ժողովրդին նվիրված մի մեծ բարեկամի31 մարտի 2020 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ սրտի կսկիծով ու խորը ցավով է տեղեկացել Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոիլիի մահվան մասին։ «Մենք կորցրինք Հայաստանին ու հայ ժողովրդին նվիրված մի մեծ բարեկամի։ Պետք է ասեմ, որ անձնապես եմ ճանաչել Արիաննեին. դեռևս երկու տարի առաջ էի ծանոթացել նրա հետ։ Եկել էր սփյուռքի նախարարություն. խոսում էինք իր՝ «Ճամփորդ» շաբաթաթերթից։ Եվ ընդամենը մեկ ամիս առաջ էր, որ կրկին հանդիպեցինք՝ քննարկելու շախմատի ոլորտում մեր առաջիկա անելիքները...»,- գրել է նա։ Կաոիլին վթարի էր ենթարկվել Երևանյան լճի մոտակայքում մարտի 15-ին: Նրա մեքենան բախվել էր կամրջի հենասյանը: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս էին բերել Կաոիլիին, այնուհետև նա հոսպիտալացվել էր «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել էին ծանր։ Մխիթարյանը նաև տեսանյութ է հրապարակել։
Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |