Ավինյան. Սահմանափակումները կխստացվեն, հույս կա մայիսի սկզբին վերադառնալու բնականոն կյանքի31 մարտի 2020 - 16:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման համար ներդրված սահմանափակումների և բնակչության՝ ցուցումներին հետևելու շնորհիվ հույս կա, որ ապրիլի վերջից մայիսի սկիզբ ընկած ժամանակահատվածում երկիրն ամբողջությամբ կվերադառնա բնականոն ռեժիմին, հայտարարել է ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա հայտնել է, որ Կառավարությունը մոտենում է կորոնավիրուսի կանխարգելման համար մշակված ռազմավարության երրորդ փուլին, որտեղ նախատեսվում են ամենախիստ սահմանափակումները: Փոխվարչապետի խոսքով՝ գործելու են ազատ տեղաշարժի հնարավոր բոլոր սահմանափակումները, սահմանափակվելու է նաև տնտեսական գործունեության որոշ ոլորտների աշխատանքը, տնտեսվարողներին պարտադրելու են անվտանգության և սանիտարահամաճարակային կանոնների հետևել, ավելացվելու են վերահսկողության մեխանիզմները, կիրառելու են տարբեր տույժեր և տուգանքներ: Ավինյանի խոսքով՝ խիստ սահմանափակումներին հաջորդող փուլում՝ ապրիլի 14-ից հետո հույս կա էֆֆեկտիվ գործիքներ զարգացնել, որոնք թույլ կտան կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել: «Այդ գործիքներն արդեն իսկ առկա են, մենք սպասում ենք օրենքի նախագծի ընդունմանը»,- ասել է նա: Պարետը հայտնել է նաև, որ, օրինակ՝ հավելված կա, որով ինքնամեկուսացված անձին հաղորդագրություն է գալու՝ ֆիքսելով նրա գտնվելու վայրը: Պարետը հայտնել է, որ սահմանափակումները նպատակ ունեն նվազեցնել վարակի տարածման ինտենսիվությունը: «Աժ-ում քննարկվող լուծումները մեզ թույլ են տալու էֆեկտիվ կերպով, ավտոմատացված հայտնաբերել անձանց, որոնք վարակակրի հետ շփում են ունեցել»,-հայտնել է նա՝ նշելով, որ նպատակ կա կանխարգելման մեթոդներով քիչ-քիչ հրաժարվել սահմանափակումներից: Ավինյանն ասել է նաև, որ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով ոստիկանական ուժերին այլ ուժեր ևս կմիանան: «Վարույթները և վարչական տուգանքներն ինքնանպատակ չեն, մենք բոլոր հնարավոր միջոցներով՝ կոչերով, սահմանափակումներով, վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում, քրեական օրենսգրքում փոփոխություններով բոլոր մեխանիզմներով շարունակելու ենք միջոցառումներ իրականացնել, որով կսահմանափակենք մարդկանց տեղաշարժը»,- ասել է Պարետը: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև մարտի 31-ը սահմանված տեղաշարժման խիստ սահմանափակումներն առնվազն 10 օրով երկարաձգվել են: Մարտի 31-ի առավոտվա դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 532-ի: Երկրում 3 հոգի մահացել է կորոնավիրուսից, վերականգնվել է 30 հոգի: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին |