Ավինյան. Աշխատանքի գնացողներից այդ փաստը հաստատող փաստաթուղթ կպահանջվի31 մարտի 2020 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Երկրում պարետային ժամ հայտարարելու տրամաբանությունը ենթադրում է մարդկային կուտակումներ որոշ ժամերի տարբեր խանութներում և սուպերմարկետներում, այդ տարբերակով ՀՀ-ում վարակի տարածման ռիսկայնությունն ավելանում է, հայտարարել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը: «Մենք կարող ենք որոշ չափով փոփոխել մեխանիզմները, որոնցով անձինք իրավունք են ստանում տեղաշարժվելու ՀՀ տարածքով, մասնավորապես՝ աշխատանքի գնացող անձինք մոտ երկու օրից պետք է ունենան իրենց հետ փաստաթուղթ, որը վկայում է, որ պետք է գնան աշխատանքի»,- ասել է Ավինյանը: Ըստ նրա՝ պարետային ժամի հարցը քննարկվել է, սակայն ոչ թե պարետային ժամի նոր ռեժիմ է սահմանվելու, այլ տեղաշարժի վերահսկողության նոր մեխանիզմներ: Նա հայտնել է, որ ոստիկանության ուժերին այլ ուժեր ևս կմիանան, որոնք խստագույնս պետք է ապահովեն տեղաշարժի սահմանափակումները: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև մարտի 31-ը սահմանված տեղաշարժման խիստ սահմանափակումներն առնվազն 10 օրով երկարաձգվել են: Մարտի 31-ի առավոտվա դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 532-ի: Երկրում 3 հոգի մահացել է կորոնավիրուսից, վերականգնվել է 30 հոգի: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |