Արցախի խորհրդարան է անցել քաղաքական 5 ուժ 1 ապրիլի 2020 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Արցախում մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններից հետո Ազգային ժողով է անցել քաղաքական 5 ուժ, քվեարկությանը մասնակցել է 76,312 հոգի կամ ընտրողների 73%-ը, հայտնում են ԱՀ ԿԸՀ-ից։ Ըստ Արցախի ընտրական օրենսգրքի՝ կուսակցությունների դեպքում ընտրված են համարվում 5 տոկոսի շեմը հաղթահարածները, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում՝ 7 տոկոսից ավելի քվեներ ստացածները։ Ընտրությունների ամփոփման նախնական արդյունքներով՝ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ստացել է 2260 ձայն (3․2%), «Միասնական հայրենիք» կուսակցության օգտին են քվեարկել 17,365 հոգի (23․63%), «Անկախության սերունդ» կուսակցությունը հավաքել է 656 ձայն (0․9%), «Հայ Հեղափոխական դաշնակցությունը»` 4717 ձայն (6․4%), «Արցախի հեղափոխական կուսակցությունը» հավաքել է 1660 ձայն (2․26%), «Ազատ Հայրենիք» ՀՄԴ կուսակցությունների դաշինքին կողմ է քվեարկել 29,688 հոգի (40․4%) «Արցախի արդարություն» կուսակցությունը ստացել է 5865 քվե (7․9%), «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը» հավաքել է 4269 ձայն (5․81%), «Միացյալ Հայաստան» կուսակցությունը ստացել է 958 ձայն (1․3%): Մյուս կուսակցություններից «Արցախի պահպանողական կուսակցությունը» հավաքել է 2108 ձայն (2․87%), «Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցությունը»՝ 480 ձայն (0․65%), «Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքին կողմ է քվեարկել 3305 մարդ (4․5%): Մանդատների բաշխվածության տվյալները կհրապարակվեն 7 օր հետո։ Անվավեր քվեաթերթիկները կազմել են 2․3%։ Մարտի 31-ին Արցախում համապետական ընտրությունների օր էր, քաղաքացիներն ընտրում էին ԱԺ և նախագահ։ Նախագահականա ընտրությունները, սկայան, կանցկացվեն նաև երկրորդ փուլով․ թեկնածուներից ոչ ոքի չի հաջողվել հաղթահարել 50 տոկոսի շեմը։ Ընթերցեք նաև․ Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կլինի Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին |