Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել![]() 6 ապրիլի 2020 - 10:24 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի արձակած կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Ռոբերտի Շախպազյանը: Նա անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վիճակը գնահատվում է բավարար: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է անում հակառակորդ կողմին ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից և հայտարարում, որ իրադրության հետագա լարման դեպքում հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնելու է ադրբեջանական կողմի վրա: ![]() ![]() Կողմերը նաև քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի ակտուալ հարցեր ԱԳ նախարարը նամակում անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտման դեպքերին
Փաշինյանն ընդգծել է ստորագրած եռակողմ հայտարարույթյան կարևորությունը Ըստ նախարարի՝ Արցախը ներդրումների է սպասում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |