Արցախում կորոնավիրուսով վարակվածը մասնակցել է ընտրություններին․ Դիմակով, իր գրչով և ալկոգելով

Արցախում կորոնավիրուսով վարակվածը մասնակցել է ընտրություններին․ Դիմակով, իր գրչով և ալկոգելով

PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքով մեկուսացված քաղաքացին մարտի 31-ին` օրվա երկրորդ կեսին, մասնակցել է համապետական ընտրությունների քվեարկությանը, սակայն եղել է դիմակով, անհատական գրիչով, օգտվել է ախտահանիչ հեղուկներից, իսկ այդ պահին ջերմություն կամ որևէ այլ ախտանիշ չի ունեցել:

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ընտրատեղամասերում գտնվող քաղաքացիները, այդ թվում՝ հանձնաժողովի անդամները, եղել են պաշտպանիչ դիմակներով և ձեռնոցներով:

«Ժամը 14:00-ի դրությամբ, նախքան վերոնշյալ քաղաքացու մասնակցությունը քվեարկությանը, գյուղում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներից 50-ն արդեն քվեարկել էին. օրվա երկրորդ կեսին մասնակցել է ընդամենը 20 քաղաքացի, այդ թվում՝ հետագայում մեկուսացված քաղաքացին»,- ասվում է հայտարարության մեջ։

Ապրիլի 7-ին հայտարարվել էր, որ Արցախում կորոնավիրուսով վարակված 1 քաղաքացի կա, նա ՀՀ-ից է եկել։

 Ուշագրավ
Ցույցին մասնակցող ուսանողները համալսարանների ներսում բերաները կապած «խոսում են» միայն պաստառների միջոցով
Հայաստան կմեկնեն դեսպանությունում ցուցակագրված 254-ից 360 համարի ներքո նշված քաղաքացիները
Նշվում է, որ մինչև ապրիլի 15-ը՝ ժ. 22։00-ն սահմանված վայրերում տեղադրվելու են հատուկ անցակետեր՝ տեղաշարժը հսկելու համար
Քննարկվել են հնարավոր հետագա քայլերը՝ հաշվի առնելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկները