Արցախում մեկուսացման համար 80-ից ավելի հյուրանոցային համար է տրամադրվել 9 ապրիլի 2020 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Արցախում մեկուսացման համար տարածքները ճշգրտվել են, տարբեր բնակավայրերում այդ նպատակով տրամադրվել է 80-ից ավելի հյուրանոցային համար: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ ներկայացնելով կորոնավիրուսի պատճառով տնտեսական հնարավոր խնդիրների վերհանմանն ուղղությամբ իրականացված սոցիալ-տնտեսական միջոցառումների նկարագիրը մարտի 19-ից հետո։ Հայտարարության մեջ նշվում է, որ կենսաթոշակների և նպաստների նշանակման, տրամադրման, վերահաշվարկման հետ կապված գործողությունների իրականացման ժամկետը երկարաձգվել է մինչև մայիսի 27-ը: Մարտի 25-ից սկսած՝ հնարավոր տնտեսական ռիսկերի նախանշման, սոցիալ-տնտեսական հետևանքների կանխատեսման և դրանց հնարավոր մեղմանն ու չեղարկմանն ուղղված անելիքները ճշգրտելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ և այդ ուղղությամբ տրվել է աշխատանքների մեկնարկը: Արցախում նաև ապրիլի 2-ից մեկնարկել են 440 միայնակ տարեցի մեկ ամսվա պարենով և հիգիենիկ պարագաներով ապահովելու աշխատանքները: Արցախում կորոնավիրուսի 1 հաստատված դեպք կա, նրա շփման շրջանակը մեկուսացված է։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |