ՌԴ–ում Հայաստանի դեսպանությունը պատրաստ է օգնել գործազուրկ դարձած հայերին

ՌԴ–ում Հայաստանի դեսպանությունը պատրաստ է օգնել գործազուրկ դարձած հայերին

PanARMENIAN.Net - ՌԴ–ում Հայաստանի դեսպանությունը ջանքեր է գործադրում արտագնա աշխատանքի մեկնած և, ստեղծված իրավիճակի հետևանքով, գործազուրկ դարձած ՀՀ քաղաքացիներին հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար։

«Շինարարական ոլորտում աշխատանքի կարիք ունեցող անհատները, խմբերը կարող են իրենց տվյալներն ուղարկել 042020@armem.ru էլ.հասցեին։ Անհրաժեշտ է նամակում նշել անուն, ազգանունը, խմբի պարագայում՝ անդամների թիվը, մասնագիտացումը (օր․՝ ճանապարհային շինարարություն), հետադարձ կապի ապահովման համար հեռախոսահամարը։ Նշյալ հարցով կապ կարող եք հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ + 7 (966) 118-89-84»,– հայտնում են դեսպանությունից։

Հայտարարության մեջ նշվում է, որ դիվանագիտական ներկայացուցչությունը ռուսաստանաբնակ հայրենակիցներից պարբերաբար տեղեկություններ է ստանում, որ ՌԴ–ի տարբեր շրջաններում աշխատանք կա շինարարական ոլորտում։

Անհրաժեշտության դեպքում գործատուները քաղաքացիներին կտեղափոխեն ՌԴ-ի տարբեր շրջաններ։

Ռուսաստանում ապրիլի 9-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 1459 նոր դեպք է գրանցվել երկրի 50 շրջանում։ 13 մարդ մահացել է, 118-ը՝ դուրս գրվել։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---