ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հաճախորդները կարող են վարկերի հայտեր լրացնել առցանց![]() 10 ապրիլի 2020 - 15:41 AMT PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն աշխատում է հատուկ ռեժիմով և շարունակում ՓՄՁ-ների և գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորումը, ինչպես նաև իրականացնում է դրանց զարգացման տարբեր ծրագրեր: Աշխատելով արտակարգ ռեժիմում՝ բանկը չի դադարեցրել պետության և հասարակության համար կարևոր և ռազմավարական ուղղությունների ֆինանսավորումը: Այս պահին բանկի կարևորագույն նպատակներից մեկը Հայաստանում գյուղատնտեսական և ՓՄՁ ոլորտների պատշաճ ֆինանսավորման շարունակականության ապահովումն է: Հանդիսանալով ՀՀ-ում գյուղատնտեսության ոլորտի խոշորագույն վարկավորողը և գիտակցելով ներկա իրավիճակով պայմանավորված բոլոր ռիսկերը՝ բանկը շարունակում է գյուղատնտեսության ոլորտի վարկավորման բնականոն ընթացքը։ Բանկի հաճախորդները կարող են վարկերի հայտեր լրացնել առցանց, որն էլ ավելի կարագացնի և դյուրին կդարձնի վարկավորման գործընթացը՝ նվազագույնի հասցնելով աշխատակիցների և հաճախորդների առերես շփումները։ 2020-ի սկզբից մինչ օրս Բանկի կողմից գյուղատնտեսական ոլորտին տրամադրվել է 13.9 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով վարկեր, որից 5,2 մլրդը մարտ ամսին, իսկ փոքր ու միջին ձեռնարկություններին՝ ընդհանուր 12.4 մլրդ ՀՀ դրամ ծավալով, որից 5,4 միլիարդը՝ մարտին: Բանկը շարունակում է նշված ոլորտների ֆինանսավորման անխափան գործընթացը՝ մասնակցելով կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերին: Մասնավորապես ՝ • գյուղատնտեսական և ՓՄՁ վարկի սուբսիդավորում, • ՓՄՁ վարկի համաֆինանսավորում, • ՓՄՁ վարկի վերաֆինանսավորում։ Գյուղատնտեսական վարկերի ստացման դիմումները կարելի է լրացնել առցանց։ ՓՄՁ վարկերի ստացման դիմումները կարելի է լրացնել առցանց։ Հարցերի դեպքում կարելի է զանգահարել Բանկի շուրջօրյա գործող հեռախոսահամարներին՝ 010 31 88 88, 010 31 99 99 կամ հաղորդագրություն գրել Բանկի ֆեյսբուքյան էջին: Բանկը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |