«Դոմոդեդովոյում» մնացած ՀՀ քաղաքացիների ամբողջական ցուցակը հրապարակվել է

«Դոմոդեդովոյում» մնացած ՀՀ քաղաքացիների ամբողջական ցուցակը  հրապարակվել է

PanARMENIAN.Net - ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների ամբողջական ցուցակը:

Դրանում 261 մարդ կա։

Նշվում է, որ ցուցակը հրապարակվում է քաղաքացիների խնդրանքով:

Մինչդեռ, ըստ Պարետատան տարածած հայտարարության, Մոսկվայում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձի կազմակերպումը հնարավոր կլինի աշխատանքներ տանել ապրիլի 23-ից հետո՝ գործողությունները համադրելով վերադարձողներին կարանտինային ռեժիմում պահելու հնարավորությունների հետ։

»Ապրիլի 19-23-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվելու է ՀՀ քաղաքացիների վերադարձն այլ վայրերից և երկրներից: Անմիջապես դրանից հետո աշխատանքներ կտարվեն այժմ Մոսկվայում գտնվող մեր մյուս քաղաքացիների վերադարձի կազմակերպման ուղղությամբ՝ գործողությունները համադրելով վերադարձողներին կարանտինային ռեժիմում պահելու հնարավորությունների հետ»,- ասվում է Պարետատան հայտարարության մեջ։

Ապրիլի 6-ին, 7-ին և 12-ին երեք չարթերային չվերթով իրականացվել է Մոսկվայում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---