ՌԴ-ում գտնվող զորակոչիկները պետք է էլեկտրոնային նամակ գրեն

ՌԴ-ում գտնվող զորակոչիկները պետք է էլեկտրոնային նամակ գրեն

PanARMENIAN.Net - ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինծառայության զորակոչի ենթակա այն քաղաքացիներին, ովքեր շարունակում են գտնվել ՌԴ տարածքում և օդային հաղորդակցության բացակայության պատճառով չեն կարողացել մեկնել հայրենիք՝ իրենց հաշվառման վայրի զինկոմիսարիատ ներկայանալու նպատակով, անհրաժեշտ է տվյալներն ուղարկել armdefrussia@armem.ru էլ․ հասցեով։ Այդ մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

Նամակում անհրաժեշտ է նշել անուն/ազգանունը, անձնագրային տվյալները (սերիա, համար), ծննդյան տարեթիվը, հաշվառման վայրի զինկոմիսարիատի անվանումը, ՌԴ-ում գտնվելու վայրն ու հեռախոսահամարը։

«Քաղաքացիների հետ կապ կհաստատվի դեսպանության համապատասխան աշխատակցի կողմից»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ ՀՀ պարետատան տարածած հայտարարության համաձայն, Մոսկվայում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձի կազմակերպման աշխատանքներ կտանեն ապրիլի 23-ից հետո՝ գործողությունները համադրելով վերադարձողներին կարանտինային ռեժիմում պահելու հնարավորությունների հետ։

Ապրիլի 6-ին, 7-ին և 12-ին երեք չարթերային չվերթով իրականացվել է Մոսկվայում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---