Ապրիլի 22-ից Արցախի քաղաքացիների ելքը սահմանի անցակետով կարգելվի

Ապրիլի 22-ից Արցախի քաղաքացիների ելքը սահմանի անցակետով կարգելվի

PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ից Արցախի քաղաքացիների ելքը պետսահմանի անցակետով կարգելվի։ ԱՀ պարետ Գրիգորի Մարտիրոսյանի համապատասխան որոշմամբ միայն որոշ բացառություններ են նախատեսված։

Մասնավորապես, բացառություն կարվի բեռնափոխադրում իրականացնող վարորդի և մեկ ուղեկցողի համար՝ հատուկ ընթացակարգով, ինչպես նաև տնտեսական, արտադրական կամ առողջապահական անհետաձգելի կարիքների դեպքում։

Կթույլատրվի հատել սահմանը նաև մերձավոր հարազատի հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցեու նպատակով, ինչպես նաև պաշտոնական այցելուի դեպքում։

Բացառություն կարվի նաև ՊԲ կարիքներից ելնելով և պարետի ցուցումով բացառիկ այլ դեպքերում։

Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի 7 դեպք, որից երկուսը բուժվել և դուրս են գրվել Քաշաթաղի շրջանային բուժմիավորումից: Բուժհաստատություններում և մեկուսացման համար նախատեսված այլ օբյեկտներում մեկուսացվածների թիվը 21 է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---