ԿԲ-ն արծաթե հուշադրամներ է թողարկել

ԿԲ-ն արծաթե հուշադրամներ է թողարկել

PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկը թողարկել է «Գևորգ Չավուշ» և «Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակ» արծաթե հուշադրամները։

Էսքիզների հեղինակն է Կարապետ Աբրահամյանը:

Հայ ազատագրական շարժման հերոս, ֆիդայի Գևորգ Չավուշին (Գևորգ Ղազարյան, 1870 - 1907 թթ.) նվիրված հուշադրամի դիմերեսին պատկերված է վահան և թուր՝ արևի շողերի ֆոնին:

Դարձերեսին` հայ հայդուկներին նվիրված հուշարձանախմբից (քանդակագործ` Յու. Մինասյան) հատված է` Չավուշի դիմաքանդակի նախօրինակը և թրով արծիվ:

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Անվանական արժեքը 1000 դրամ է, պատրաստված է 925 հարգի արծաթից, քաշը 33,6 գ է, տրամագիծը՝ 40,0 մմ, որակը՝ պրուֆ։ Դրամաշուրթը ատամնավոր է։ Հուշադրամը թողարկվել է 500 հտ տպաքանակով։

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված հուշադրամի դիմերեսին պատկերված է «Մայր Հայաստան» հուշարձանը Երևանում և Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանը: Դարձերեսին` վահան և Գեորգիևյան ժապավեն։

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Հուշադրամի անվանական արժեքը 75 դրամ է, պատրաստված է 925 հարգի արծաթից, քաշը 67,2 գ է, տրամագիծը՝ 50,0 մմ, որակը՝ պրուֆ։

Դրամաշուրթը ատամնավոր է։ Հուշադրամը թողարկվել է 500 հտ տպաքանակով։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---