Լավրով․ ԼՂ հարցով սեղանին փուլային տարբերակն է, 1 տարի առաջ նոր նախագծեր են դրվել![]() 21 ապրիլի 2020 - 16:01 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Գորչակովի հիմնադրամի կազմակերպած կլոր սեղանի շրջանակում հայտարարել է, որ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ է դրված։ Նա հավելել է, որ 2019-ի ապրիլին Մոսկվայում՝ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ հանդիպմանը նոր նախագծեր էին ներկայացվել, որոնք այժմ ակտիվ քննարկվում են։ 2019-ի ապրիլի 15-ին Մոսկվայում ՀՀ ու ԱՀ ԱԳ նախարարների հանդիպումն է տեղի ունեցել։ Դրա արդյունքներով ընդունվել էր հայտարարություն, որում ընդգծվել էր շահագրգռվածությունը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման ուղղությամբ, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում, ինչպես նաև՝ լրագրողների փոխայցելության ու ԼՂ-ում ու Ադրբեջանում կալանավորվածների հարազատների այցելությունների մասին։ «Այդ փաստաթղթերը ենթադրում են փուլային մոտեցում, ինչը ենթադրում է առաջին փուլում առավել ակտուալ խնդիրների լուծում, ԼՂ մերձակա մի քանի շրջանի ազատում և տրանսպորտային, տնտեսական և այլ կոմունիկացիաների ապաշրջափակում։ Վստահ եմ, որ երբ հասնենք այդ փաստաթղթերի ստորագրմանը, դա կարևորագույն քայլ կլինի ՄԱԿ ԱԽ բանաձևերի կատարման ուղղությամբ, որով պահանջվում էր դադարեցնել պատերազմն ու բանակցություններ սկսել։ Հիմա պետք է պայմանավորվել և հենց դրան ենք ուզում հասնել որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ»,- ասել է Լավրովը։ Անդրադառնալով ՄԱԿ ԱԽ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ընդունված բանաձևերին՝ Լավրովն ասել է, որ դրանք հայտնի փաստաթղթեր են, որոնք ընդունվել են մարտական գործողությունների ամենաթեժ պահին և առաջին հերթին ենթադրում էին ռազմական գործողությունների դադարեցում և անցում բանակցությունների։ «Այդ փաստաթղթերում, այո, ասվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին։ Սակայն այդ փաստաթղթերում նաև կոչ կար պատերազմը դադարեցնելու և բանակցություններին անցնելու մասին»,- ասել է Լավրովը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ապրիլի 21-ին կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանս` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ ապրիլի 20-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի տեսակոնֆերանսի ընթացքում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |