Հարկային արտոնություն՝ մինչև դեկտեմբերի 31-ը ներդրում անող տնտեսվարողներին![]() 22 ապրիլի 2020 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Տնտեսվարողները, որոնք մինչև 2020-ի դեկտեմբերի 31-ը ներդրումներ կկատարեն սարքավորում կամ անշարժ գույք ձեռք բերելու համար, հնարավորություն կունենան ինքնուրույն որոշել և սկզբնական շրջանում քիչ շահութահարկ վճարել: «Բարգավաճ Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստին հայտնել է «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը։ ԱԺ նիստում հարկային օրենսգրքին առնչվող օրինագծեր է քննարկվում, նախագծերի երկրորդ ընթերցումը կազմակերպվելու է 24 ժամում: «Գործող կարգավորմամբ, եթե տնտեսվարողը ներդրում է կատարում՝ սարքեր է գնում, շենք է կառուցում, նա չի կարող այդ ծախսը միանգամից ծախսագրել տվյալ տարում: Առանձին խմբերի համար կան նվազագույն ժամկետներ, օրինակ՝ համակարգչային տեխնիկայի համար մեկ տարի է, իսկ արտադրական սարքավորումների համար՝ 5 տարի, շինությունների համար՝ 20 տարի»,- բացատրել է Թունյանը։ Նրա խոսքով՝ օրինագիծն առաջարկում է, որ այդ արտոնությունը տարածվի բոլոր տնտեսվարողների վրա, եթե նրանք ներդրում կկատարեն մինչև այդ տարվա դեկտեմբերի 31-ը՝ հավելելով, որ նախագիծը պայմանավորված է կորոնավիրուսի տարածման հետևանքները մեղմելու նպատակով և հակաճգնաժամային միջոցառում է տնտեսության համար։ Պատգամավորը նշել է, որ նրանք, ովքեր հաջորդ տարի էին ուզում ներդրում անել, հնարավորություն կունենան այս տարի դա անելու։ Նրա խոսքով՝ ներկայիս կարգավորմամբ, օրինակ, $1 մլն հոսքագիծ գնած ներդրողը չի կարող նույն հարկային տարում իր կատարածը ծախսագրել որպես ծախս, այսինքն՝ պակասեցնել եկամուտներից և ավելի քիչ շահութահարկ վճարել։ Թունյանի խոսքով՝ բիզնեսը ՀՀ-ում սպասում է այս որոշմանը։ Հայաստանում ապրիլի 22-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1473-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 72-ով: Առողջացածների ընդհանուր թիվը 633 է, մահացել է 24 հոգի։ Մարտի 16-ից մինչև մայիսի 14-ը ՀՀ-ում արտակարգ դրություն է, սահմանափակված է քաղաքացիների տեղաշարժը։ Մի շարք ոլորտների գործունեությունը դադարեցված է՝ վարակի տարածումը կախելու նպատակով։ Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմման համար 14 ծրագիր է մշակել՝ սոցիալական և տնտեսական բնույթի։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |