Ապրիլի 23-ին Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան թռիչք կկայանա

Ապրիլի 23-ին Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան թռիչք կկայանա

PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության և «Ուռալյան ավիաուղիներ» ընկերության միջև ձեռքբերված պայամանավորվածության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, կկայանա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը։ Այդ մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում։

Մոսկվայից Հայաստան կմեկնեն դեսպանությունում ցուցակագրված 254-ից 360 համարի ներքո նշված քաղաքացիները։

«Խնդրում ենք նշյալ քաղաքացիներին «Դոմոդեդովո» օդանավակայան ժամանել՝ սկսած ժամը 08։30-ից (հաշվառման սեղաններ՝ 34-36 )։

Միևնույն ժամանակ մեկնող քաղաքացիներին խնդրում ենք նախապես պլանավորել ժամանակը, չուշունալ չվերթից՝ նկատի ունենալով նաև այն, որ ապրիլի 22-ին կայացած չվերթին մոտ քսան հաստատված քաղաքացի չի ներկայացել»,-ասվում է գրառման մեջ։

Հայաստան վերադարձող քաղաքացիները կգտնվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---