Մխիթարյանը կոչ է արել հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը24 ապրիլի 2020 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Նա իր գրառման մեջ նշել է, որ 2020-ին անհրաժեշտ է մնալ տանը՝ առաջարկելով միասին հարգել զոհերի հիշատակը, հարգել կյանքը։ Ֆուտբոլիստը գրառմանը կից հրապարակել է նաև Ծիծեռնակաբերդի լուսավառ ոգեկոչման րոպեից մի կադր։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ամենամյա ապրիլքսանչորսյան երթը 2020-ին կորոնավիրուսի պատճառով իրականացվելու է առցանց։ Երթին մասնակցելու համար անհրաժեշտ է, որ ՀՀ-ում բնակվողները անուն ազգանունն ուղարկեն 1915 կարճ համարին, արտերկրում ապրողները՝ +374 33 19 15 00 համարին, մինչև լուսաբաց հաղորդագրություն ուղարկածների անունները կարտապատկերվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի սյուների վրա: Վիրտուալ երթը կմեկնարկի երեկոյան ժամը 22.00-ին։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |