Ավակով․ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է

Ավակով․ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է

PanARMENIAN.Net - Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը Twitter-ի իր միկրոբլոգում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է, ցավի և ողբի օր 1915-1924թթ․ զոհված միլիոնավոր մարդկանց համար․․․ողբերգության 105-րդ տարելիցն է․․․ Ողբերգության, որն աշխարհն այն ժամանակ գերադասեց չնկատել։ Բայց անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծնում։ Հիշել՝ այլևս երբեք նման բան թույլ չտալու համար»,- գրել է նա։

Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Վասիլի Բոնդարը նամակ էր հղել պետմարմինների ներկայացուցիչներին՝ խնդրելով չմասնակցել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին և չարտասանել «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։

Նամակում Բոնդարը նշել էր, որ Ուկրաինան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը և կիրառում է «1915թ․ ողբերգական իրադարձություններ» արտահայտությունը։ Հայոց ցեղասպանության հարցը, ըստ նրա, զգայուն է Ուկրաինայի ռազմավարական գործընկեր Թուրքիայի համար։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---