Բակո Սահակյանը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշտակին

Բակո Սահակյանը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշտակին

PanARMENIAN.Net - Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշտակին։ Ապրիլի 24-ին նա այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Սահակյանը նաև ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:

«Մենք բոլորս պետք է դասեր քաղենք պատմությունից, պետք է դասեր քաղենք այսօրվա իրականությունից եւ անենք մեզնից կախված ամեն ինչ՝ օր-օրի ավելի հզոր ու ամուր դարձնելու հայոց պետականությունն ու մայր Հայրենիքը, կուռ ու անսասան պահելու մեր միասնակությունը, անխախտ ու անկասելի՝ հայ ժողովրդի հավերժության ուղին»,- ասված է ուղերձում:

Ապրիլի 24-ին համայն հայությունը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, ինչպես նաև առաջադեմ մարդկությունը, ոգեկոչում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը կորոնավիրուսի համաճարակի պատճառով անցնում է բացառիկ պայմաններում։ Ապրիլի 23-ի երեկոյան ավանդական ջահերով երթին փոխարինել է Լուսավառ ոգեկոչման րոպեն, իսկ ապրիլի 24-ի ավանդական երթին դեպի Ծիծռենակաբերդի բարձունք կփոխարինի «վիրտուալ երթը»՝ անուն-ազգանունով հաղորդագրությունները կարտացոլվեն Ծիծեռնակաբերդի պատերին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---