Թուրքիայի ԱԳՆ․ Թրամփի ապրիլի 24-ի հայտարարությունը ոչ մի իրավական ուժ չունի

Թուրքիայի ԱԳՆ․ Թրամփի ապրիլի 24-ի հայտարարությունը ոչ մի իրավական ուժ չունի

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ-ն, արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ապրիլքսանչորսյան ուղերձին, հայտարարել է, որ «ներքաղաքական նկատառումներով արված այդ հայտարարությունը չունի ոչ մի իրավական ուժ»:

Սպիտակ տան ղեկավարը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված իր ուղերձում օգտագործել է «Մեծ եղեռն» ձևակերպումը և այն անվանել 20-րդ դարի ամենասարսափելի վայրագություններից մեկը։

«Մենք մերժում ենք այդ հայտարարության մեջ արված պնդումները», - ասվում է հայտարարության մեջ, գրում է Ermenihaber-ը։

Թուրքիայի ԱԳՆ-ն Թրամփի հայտարարությունը գնահատել է որպես «հիմնված այն սուբյեկտիվ ընկալումների վրա, որոնք հայերի կողմից փորձ է արվում դարձնել դոգմա»։

Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նաև նշվում է, որ դեռևս ուժի մեջ է 1915-ի դեպքերն ուսումնասիրելու նպատակով պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու իրենց առաջարկը։

«Հավատում ենք, որ եթե ստեղծվի նման հանձնաժողով, ապա փաստերն իրապես կբացահայտվեն»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշյալ հանձնաժողովի ստեղծումն օրակարգից դուրս մղելու համար Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրում է հայերին՝ նրանց անվանելով ծայրահեղականներ։

Ըստ Անկարայի՝ ԱՄՆ ղեկավարությունը պիտի նկատի դա ու գործի համարժեք։

Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության վերջնամասում ասվում է. «Մենք ոգեկոչում ենք Օսմանյան կայսրության անկման շրջանում իրենց կյանքը կորցրած մահմեդական, քրիստոնյա և հրեա քաղաքացիական անձանց հիշատակը»։

2019-ի դեկտեմբերին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։Հոկտեմբերի վերջին Ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունել էր Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը։ Սակայն Սենատում բանաձևը վետոյի էր հանդիպել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---