Հակառակորդը 180 անգամից ավելի խախտել է հրադադարը

Հակառակորդը 180 անգամից ավելի խախտել է հրադադարը

PanARMENIAN.Net - Ապրիլի 19-25-ն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 180 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով մոտ 3500 կրակոց, հայտնում են Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Արցախի ՊՆ-ից հիշեցրել են նաև, որ ապրիլի 21-ին` ժամը 13:07-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հարավային հատվածում խոցվել է Արցախի օդային սահմանը հատած, ադրբեջանական զինուժին պատկանող, ORBITER տիպի անօդաչու թռչող սարքը:

Ապրիլի 21-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ զրուցել է՝ տեսակոնֆերանսի միջոցով։ Ավելի վաղ Մնացականյանը հայտարարել էր, որ երկրները, տարածաշրջանը, ամբողջ աշխարհը կենտրոնացած են կորոնավիրուսի դեմ պայքարի վրա, այս պայմաններում հրադադարի պահպանումը, որևէ ռիսկերի բացառումն առավել քան գերակա խնդիր են։ Մնացականյանի խոսքով՝ իրենք աշխատելու են այդ ուղղությամբ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---