ՊԲ-ն կորոնավիրուսի արագ ախտորոշման թեստեր է ստացել

ՊԲ-ն կորոնավիրուսի արագ ախտորոշման թեստեր է ստացել

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Արցախի պաշտպանության բանակին են հանձնվել կորոնավիրուսի արագ ախտորոշման թեստեր: Հերթական բարեգործական նախաձեռնությունն իրականացրել են ՊԲ-ի հետ այս ոլորտում արդեն տարիների փորձառություն ունեցող «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամն է և «Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպությունը:

ՊԲ-ն նաև մեծաքանակ քարշակվող և ինքնագնաց ախտահանող սարքավորումներ է ստացել, ախտահանիչ նյութեր ու պաշտպանիչ հանդերձանք։ Ակնկալվում է, որ այդ միջոցներն էական ազդեցություն կունենան բանակում կորոնավիրուսի կանխարգելման դեմ իրականացվող համալիր գործընթացների բարելավման վրա:

Նախաձեռնությունն ուղղված է ՊԲ-ում իրականացվող հակահամաճարակային միջոցառումներն առավել բարձր արդյունավետությամբ կյանքի կոչելուն:

Արդեն առաջիկա օրերին, բարեգործական նախաձեռնության շնորհիվ ՊԲ-ին հանձնված միջոցները, նախանշված զորամասերում և ստորաբաժանումներում կկիրառվեն ըստ նշանակության, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ապրիլի 25-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Արցախում նոր կորոնավիրուսով վարակված 8 քաղաքացուց 4-ը բուժվել են։ Մեկուսացման մեջ է գտնվում 17 քաղաքացի։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---