Աղբյուր․ ՌԴ-ում կալանավորվել է ՀՀ-ից Աֆղանստան մաքսանենգ ճանապարհով ծխախոտ փոխադրող ինքնաթիռ

Աղբյուր․ ՌԴ-ում կալանավորվել է ՀՀ-ից Աֆղանստան մաքսանենգ ճանապարհով ծխախոտ փոխադրող ինքնաթիռ

PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները, մաքսային ծառայության հետ միասին, Կրասնոդարի օդանավակայանում կալանավորել են հայկական ակցիզով մաքսանենգ ծխախոտի 40 տոննա ընդհանուր քաշով խմբաքանակ, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 2700 տուփ տարբեր ապրանքանիշների ծխախոտ։

Ըստ սահմանապահների՝ այն Հայաստանից Աֆղանստան էր ուղևորվում՝ Կրասնոդարում և Դուշանբեում կանգառներով, հայտնում է «Բոյլերնայա» Telegram-ալիքը:

Ըստ ալիքի՝ օրեր շարունակ փակ աղբյուրներով՝ ՌԴ հարավում մաքսանենգ ծխախոտի ամենամեծ խմբաքանակը բացահայտելու մասին տեղեկություն է եղել: Նշվել է, որ ծխախոտի մաքսանենգությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերը փակ սահմանների պայմաններում Ռուսաստանի տարածքով տեղափոխել տասնյակ տոննա կեղծ արտադրանք:

Աղբյուրը հայտնում է, որ նրանցից առգրավվել է կեղծված հաշիվ-ապրանքագիր ու հայտարարագիրը:

Նշվում է, որ ինքնաթիռն իր ամբողջ պարունակությամբ հետաքննության ընթացքում կմնա Կրասնոդարում, աղբյուրի պնդմամբ՝ «օդային ճանապարհը» միշտ էլ եղել է Հայաստանից մաքսանենգ ծխախոտ մատակարարման հիմնական ուղին, քանի որ հանրապետության հետ ցամաքային սահման չկա:

PanARMENIAN.Net ը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից ճշտում է տեղեկատվության մասին մասին մանրամասները։

Ըստ տվյալների՝ կեղծ ֆիզիկական և իրավաբանական անձանց միջոցով վերջին տարիներին ավելի քան 100 տոննա ծխախոտ է տեղափոխվել մաքսնանենգ եղանակով: Դեռևս 2018-ին Կրասնոդարի օդանավակայանում առգրավվել է Հայաստանից բերված 33,500 տուփ ծխախոտ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---