Փաշինյան․ Ճգնաժամից դուրս գալու գործիքն արդյունավետ կապիտալ ծախսերն են![]() 29 ապրիլի 2020 - 17:12 AMT PanARMENIAN.Net - 2020-ի ճգնաժամից դուրս գալու առաջնային գործիքը կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումն է, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ դրանք 2020-ին առանձնահատուկ նշանակություն ունեն և նախանձախնդրությամբ պետք է վերաբերվել այդ ծախսերի պլանավորված չափով իրականացմանը: «Նախորդ տարիների մեր փորձը ցույց է տալիս, որ ավանդաբար Հայաստանում կապիտալ ծախսերը թերակատարվում են: Բայց եթե 2019 թվականին, ի հեճուկս կապիտալ ծախսերի թերակատարման, մենք ունեցանք աննախադեպ տնտեսական ակտիվություն, այս տարի մենք գտնվում ենք ճգնաժամի մեջ և, հետևաբար, ճգնաժամից դուրս գալու մեր առաջնային գործիքը կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումն է»,- ասել է Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ 2020-ին կապիտալ ծախսերի թերակատարված ամեն տոկոս նշանակում է չստեղծված աշխատատեղեր, աշխատավարձ չստացած ընտանիքներ: Փաշինյանը՝ հիշեցնել է նաև, որ կապիտալ ծախսերի մեծ մասն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից: ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցել է, որ նախարարության կապիտալ ծախսերի համար ընթացիկ տարվա պետբյուջեով հատկացվել է 22․3 մլրդ դրամ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |