Արցախում մեկուսացված է 15 քաղաքացի

Արցախում մեկուսացված է 15 քաղաքացի

PanARMENIAN.Net - Արցախում ապրիլի 30-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի կասկածով մեկուսացված է 15 քաղաքացի, տեղեկացնում է երկրի տեղեկատվական շտաբը։

Արցախում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդության 8 դեպք, բուժվածների թիվը 5 է։ Մահվան դեպքեր չեն գրանցվել։

Թեստավորվել է 269 անձ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախի պարետի որոշմամբ Մարտակերտի շրջանի 3 համայնքում հանվել է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի ժամանակավոր սահմանափակումը։ Խոսքը Վերին Հոռաթաղ, Կոճողոտ և Հաթերք համայնքների մասին է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---