Օնլայն սերվիսների տաքսիստներին ուզում են պարտադրել 100,000 դրամով լիցենզիա գնել![]() 4 մայիսի 2020 - 12:12 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում օնլայն տաքսի ծառայություններին օրենսդրական նոր նախաձեռնությամբ կպարտադրվի տարեկան 100,000 դրամ լիցենզիայի պետական տուրք՝ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար, նախագիծը ներկայացված է Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում։ Համաձայն օրինագծի՝ ուղևորների փոխադրման պատվերներ ձևակերպող (ներառյալ էլեկտրոնային հարթակներով և այլ տեխնիկական միջոցներով) կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի համար պարտադիր պայման է սահմանվել պատվերները փոխանցել միայն լիցենզավորված կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին: Լիազոր մարմնին կտրամադրվի տվյալների բազա, նրանց գործունեությունը կկարգավորվի «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով: Նախագծով անհատ տաքսի ծառայություններ մատուցողների համար լիցեզանվորումն անցնելու համար որևէ պարտադիր վճար նախատեսված չէ։ Դրանով կանոնակարգվում է նաև 6-8 տեղանոց թեթև մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեությունը: Ֆիզիկական անձանց լիցենզավորման պահանջ է սահմանվում թմրաբանական բժշկական հաստատություններում հաշվառված անձանց ցանկում չլինելու հանգամանքը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված առողջական վիճակի պարտադիր նախնական բժշկական զննություն անցնելը: Կանոնակարգվում են նաև օդանավակայանների, ավտոկայարանների, ավտոկայանների և միջմարզային երթուղիները սպասարկող երթակարգավարական կետերի տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլների փոխադրումների գործընթացը: Պարտադիր պայման է սահմանվել, որ 30 և ավելի տրանսպորտային միջոց ունեցող կազմակերպություններն ունենան հաշմանդամություն ունեցողների համար նախատեսված 1 մեքենա: Նշվում է, որ օրենսդրական փաթեթով նախատեսվում է կանոնակարգել մարդատար-տաքսի ծառայությունների բնագավառի օրենսդրական բացերը, բարձրացնել ոլորտի վերահսկողության մակարդակը և սպասարկման որակը: Ընթերցեք նաև․ Մեծ փոփոխություններ՝ օնլայն տաքսիների տիրույթում Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |