Դդմաշենում կորոնավիրուսի նոր օջախ կա, ելումուտը կսահմանափակվի 6 մայիսի 2020 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության բռնկման նոր օջախ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի մայիսի 6-ի որոշմամբ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում, և կիրառվելու են սահմանափակումներ։ Որոշման համաձայն, համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանվել է հատուկ ռեժիմ։ Սահմանափակումներն ուժի մեջ են մտնում մայիսի 6-ի՝ ժամը 18։00–ից մինչև մայիսի 16-ը` ժամը 23:59-ը»,- ասվում է գրառման մեջ։ Մեծամասամբ նոր դեպքերը գրանցվել են մեկուսացված և ինքնամեկուսացված քաղաքացիների շրջանում։ Բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզվել է, նրանց մի մասը ինքնամեկուսացված է, մյուսը` մեկուսացված։ Գործընթացը կրում է շարունակական բնույթ։ Մայիսի 6-ի դրությամբ մարզում հաստավել է 32 նոր դեպք, ընդհանուր հաստատված 149 դեպք, որից 39 դեպք Դդմաշեն համայնքում։ Հաստատված դեպքեր կան նաև մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սևան և Գեղամավան համայնքներում։ Դդմաշենում առաջին դեպքը գրանցվել է հուղարկավորության հետևանքով, այլ մարզից ժամանած ազգականների շփման արդյունքում։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |