Եռատոնի միջոցառումներն Արցախում կչեղարկվեն

Եռատոնի միջոցառումներն Արցախում կչեղարկվեն

PanARMENIAN.Net - Եռատոնի միջոցառումներն Արցախում կչեղարկվեն։ Այդ մասին հայտարարել է Արցախի պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«Նոր կորոնավիրուսի համավարակը մեծ մարտահրավեր է առաջադրել պետություններին և դրա հաղթահարումը, հանրային առողջության ապահովումն ու պարզապես մարդկային կյանքեր փրկելը դարձել է պայքարի ամենօրյա օրակարգ:

Առջևում մայիսի 9-ն է՝ Արցախի պաշտպանության բանակի կազմավորման, Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի եռատոնը: Նոր կորոնավիրուսի համավարակի սպառնալիքի պայմաններում, սակայն, ստիպված ենք չեղարկել տոնական միջոցառումներն ու սահմանափակվել առավել զուսպ ու ոչ մարդաշատ արարողություններով»,- ասել է նա:

Մասնավորապես, չեն կայանա ավանդական երթը դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, մարզամշակությաին միջոցառումներ ու այլ տոնակատարություններ:

Պարետը նշել է նաև, որ անչափ կարևոր է ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատավություն ու հիշատակի միջոցառումներին մասնակցել փոքր խմբերով՝ պահպանելով սոցիալական հեռավորությունն ու առողջապահության նախարարության այլ ցուցումները:

Արցախում կորոնավիրուս է հաստատվել 8 մարդու մոտ, որոնցից 6–ը բուժվել են, մահվան դեպք չի արձանագրվել։ Արցախում մեկուսացման մեջ է գտնվում 5 քաղաքացի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---