Արցախում կորոնավիրուսի հայտնաբերման լաբորատորիա կբացվի

Արցախում կորոնավիրուսի հայտնաբերման լաբորատորիա կբացվի

PanARMENIAN.Net - Արցախում ավարտին են մոտենում Covid-19-ի հայտնաբերման լաբորատորիայի շինաշխատանքները, տեղեկացնում է երկրի տեղեկատվական շտաբը՝ ԱՀ առողջապահության նախարարությանը հղումով։

Ավարտին են մոտենում «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում պետական միջոցներով իրականացվող 800 քմ ընդհանուր մակերեսով ՊՇՌ (Պոլիմերազային շղթայական ռեակցիա) լաբորատորիայի շինարարական և կահավորման աշխատանքները:

Նորաբաց լաբորատորիայում հնարավոր կլինի կարճ ժամկետում կատարել տարբեր մանրէների և վիրուսների, այդ թվում՝ Covid-19 վարակի հայտնաբերման մի շարք հետազոտություններ:

Նախատեսվում է լաբորատորիան համալրել համապատասխան գույքով և սարքավորումներով, և կարճ ժամկետում հանձնել շահագործման:

Արցախում կորոնավիրուսով վարակի 8 դեպք է գրանցվել, պացիենտներից 6-ն ապաքինվել է։ Մահվան դեպքեր չեն գրանցվել։Մկուսացված է 9 անձ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---