Պատգամավոր Թունյանը ջերմություն ունի. Կորոնավիրուսի թեստ է հանձնել

Պատգամավոր Թունյանը ջերմություն ունի. Կորոնավիրուսի թեստ է հանձնել

PanARMENIAN.Net - ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլից» պատգամավոր Բաբկեն Թունյանը ջերմություն ունի, նա կորոնավիրուսի թեստ է հանձնել։ Այդ մասին հանձնաժողովի նիստում հայտարարել է նիստը վարող պատգամավոր Հայկ Գևորգանը:

Նա հավելել է, որ սպասում են թեստավորման պատասխանի։

«Հուսանք ամեն ինչ լավ կլինի»,- հավելել է Գևորգյանը։

Մայիսի 6-ին ԱԺ նախագահը հայտարարել էր, որ ԱԺ-ում վարակակիր կա։ Ավելի վաղ Միրզոյանը հայտնել էր նաև, որ այսուհետ Ազգային ժողովի պատգամավորները նիստերի դահլիճ մտնելիս պետք է դիմակ և ձեռնոց կրեն։

Հայաստանում մայիսի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 3538-ի։ Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 47 է, այլ պատճառով մահացածներինը՝ 19։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 1430 պացիենտ։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---