ՌԴ ՔԿ-ն հրաժարվել է մեղմել Խաչատուրյան քույրերի մեղադրանքը

ՌԴ ՔԿ-ն հրաժարվել է մեղմել Խաչատուրյան քույրերի մեղադրանքը

PanARMENIAN.Net - ՌԴ Քննչական կոմիտեն հրաժարվել է վերաորակել Խաչատուրյան քույրերի մեղադրանքը` հոր սպանությունից անհրաժեշտ ինքնապաշտպանության։ Այդ մասին հայտնել է քույրերի փաստաբան Ալեքսեյ Լիպցերը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Աղմկահարույց սպանությունը կատարվել է 2018-ի հուլիսին՝ Մոսկվայում: Հուլիսի 27-ի երեկոյան շենքի մուտքի աստիճանավանդակում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու դի՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում ծակող-կտրող գործիքով հասցված բազմաթիվ վերքերով: Հաջորդ օրը սպանության կասկածանքով ձերբակալվել են նրա դուստրերը՝ 17, 18 և 19 տարեկան: Նրանք խոստովանել են մեղքը: Հարցաքննության ժամանակ աղջիկները պատմել են, որ հոր հանդեպ «անձնական հակակրանք են ունեցել, քանի որ վերջինս տևական ժամանակ նրանց բարոյական տառապանքներ է պատճառել»:

Իրավաբանը պարզաբանել է, որ քննությունն անտեսել է Գլխավոր դատախազության փաստարկները և անփոփոխ թողել մեղադրանքը՝ սպանություն նախնական դիտավորությամբ։

Այժմ պաշտպանական կողմը կծանոթանա լրացուցիչ հետաքննության նյութերին, մինչև մայիսի վերջ ՔԿ-ն կփոխանցի դրանք Գլխավոր դատախազությանը մեղադրականը հաստատելու համար։

Քննությունը հաստատել է, որ Խաչատուրյանը սիստեմատիկաբար ֆիզիկական բռնություն է գործադրել աղջիկների հանդեպ, ինչպես նաև պարտադրել նրանց սեռական բնույթի գործողությունների: Դա ազդել է աղջիկների հոգեկան վիճակի վրա։

Հետաքննությունն ավարտին է մոտեցել 2019-ի հունիսին: Քննչական կոմիտեն մեղադրանք է ներկայացրել քույրերին ՌԴ Օրենսդրության «Խմբակային սպանություն միտումնավոր դիտավորությամբ» հոդվածով: Ավագ և միջնեկ քույրերին 8-20 տարվա ազատազրկում է սպառնում, իսկ կրտսերն անմեղսունակ է ճանաչվել և ազատվել քրեական պատասխանատվությունից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---