Արցախի ԱԺ նախագահի թեկնածուի անունը հայտնի է

Արցախի ԱԺ նախագահի թեկնածուի անունը հայտնի է

PanARMENIAN.Net - Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրվելիք թեկնածուներից փակ գաղտնի քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ է ստացել Արթուր Թովմասյանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը։

Շուշիում «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքում ընդգրկված քաղաքական ուժերի մասնակցությամբ հրավիրված արտահերթ նիստ է անցկացվել։

«Նիստում որոշում է կայացվել նաև ձևավորվելիք խորհրդարանում մեր քաղաքական դաշինքի խմբակցության ղեկավար ընտրել Արթուր Հարությունյանին, քարտուղար՝ Էլեոնորա Ավանեսյանին»,- ասվում է գրառման մեջ:

Նշված է նաև, որ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակից Կարեն Դանիելյանը կնշանակվի նախագահի աշխատակազմի ղեկավար, Լուսինե Ղարախանյանը՝ կրթության, գիտության և սպորտի հարցերով նախարար, իսկ Արամ Սարգսյանը՝ քաղաքաշինության նախարար։

Արայիկ Հարությունյանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ձայների մոտ 87%-ով ընտրվել է Արցախի նախագահ։ Արցախի նախագահի երդմնակալության արարողությունը կայանալու է մայիսի 21-ին Շուշիում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---