Ամերիաբանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսերի երկրորդ տրանշը՝ 5 մլրդ դրամի13 մայիսի 2020 - 19:40 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը մայիսի 18-ից հուլիսի 31-ը ներառյալ, հրապարակային առաջարկի միջոցով նախատեսում է տեղաբաշխել անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի երկրորդ տրանշը` 5 մլրդ դրամ ընդհանուր ծավալով։ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի դրամով արտահայտված անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են «Նասդաք Օէմէքս Արմենիայի» պարտատոմսերի հիմնական ցուցակում։ Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2020թ. մարտի 16-ի Թիվ N 1/164Ա որոշմամբ: Պարտատոմսերի համար գործելու են հետևյալ պայմանները․
Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և տեղաբաշխողին պատշաճ կերպով առաքեն պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարական, որով հավաստում են թողարկման պայմաններն ընդունելու իրենց պատրաստակամությունը և որով դրանք դառնում են ներդրողների համար պարտադիր: Հայտ-հանձնարարականը լրացնելուց և տեղաբաշխողին ուղարկելուց հետո, սակայն ոչ ուշ քան պարտատոմսերի ձեռքբերման օրվա ժամը 16:30-ը ներառյալ, ներդրողը պարտատոմսերի դիմաց պետք է կատարի վճարում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում բացված հաշվեհամարին՝ 1570043120372900: Տեղաբաշխման ընթացքում յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար պարտատոմսի գինը կարող եք տեսնել հետևյալ կայքում: Ներդրողները պարտատոմսերի ծրագրային ազդագրի և դրա լրացման տպագիր տարբերակները կարող են ձեռք բերել «Ամերիաբանկ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2): Պարտատոմսերի թողարկման վերջնական պայմանները հրապարակվել են «Ամերիաբանկ» ՓԲԸ կայքում: Տեղեկացնենք նաև, որ այս պահին ամբողջությամբ տեղաբաշխվել է նաև ապրիլի 28-ին թողարկված դրամային պարտատոմսերի տրանշն ամբողջությամբ՝ 5 մլրդ ՀՀ դրամ ծավալով։ Հիշեցնենք, որ ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերի դեպքում ֆիզիկական անձանց կողմից ստացված տոկոսային եկամուտըայլևս չի հարկվում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |